Պատմություն՝ նախապատրաստման հարցեր

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.

  • Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/
  • Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/։

Երբ 296թ. Հայաստան է ներխուժում պարսից արքա Ներսեհը: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին, սակայն Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:

Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը 298թ.-ին, որից հետո Մեծ Հայքի թագավորությունը ամբողջանում է և Տրդատ III Մեծը դառնում է Հայոց գահակալ։

Մծբինի պայմանագրով սահմանվել էին հետևյալ դրույթները, որոնք մեծ հնարավորություններ են Հայաստանի համար՝

  • Սասանյան Իրանը պարտավորվում էր 40 տարի ձեռնպահ մնալ Մեծ Հայքի նկատմամբ ռազմաքաղաքական ոտնձգություններ կատարելուց:
  • Հռոմին էին անցնում Միջագետքը, Ատրտիգրիսյան երկրներ Ծոփքը, Անգեղ տունը, Աղձնիքը, Կորդուքը, Մոկքը, Ծավդեքը և Ռեիմենան:
  • Մեծ Հայքի սահմանը Պարսկաստանի հետ հարավ-արևելքում ճանաչվում էր Ատրպատականի սահմանագծում գտնվող հայտնի Զինթա ամրոցը:
  • Իբերիայի թագավորն իր տիրակալական նշանները պետք է ստանար հռոմեացիներից:
  • Հռոմը վրաց թագավորին բարեկամեցնում է Հայոց Տրդատ III թագավորի հետ, և նրանց դարձնում դաշնակիցներ հռոմեական արտաքին քաղաքականության կողմնակիցներ լինելու հանգամանքով։

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.

  • Հայկական առասպելներն ու վիպերգերը
  • Հայոց նախաքրիստոնեական հավատքը
  • Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
  • Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ /գրավոր/։

Հայոց դիցարանը կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից: Վանի թագավորությունից հետո ձևավորվում է նոր դիցարան: Արամազդին պաշտում էին իբրև արարիչ երկրի և երկնքի, բարօրություն, լիություն, արիություն շնորհող, ով էլ ղեկավարում էր դիցարանը։ Չափզանց սիրված էին.

  • Մայր դիցուհի Անահիտը
  • Ռազմի և քաջության աստվածն էր Վահագնը
  • Աստղիկ դիցուհին, երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր
  • Նանեն՝ մայրության և ընտանեկան օջախի պահապան-դիցուհին
  • Արեգ-Միհրը արեգակի, լույսի և արդարության աստվածն էր
  • Նաև հյուրընկալության Վանատուր աստվածը

Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածներիմ նմանեցրել են հունահռոմեական դիցարանի աստվածնների հետ, օրինակ՝

  • Արամազդ – Զևս
  • Անահիտ – Արտեմիաա
  • Վահագն – Հերակլես
  • Աստղիկ – Ափրոդիտե
  • Արեգ – Միհր – Հելիոս

Leave a comment